5040 դիտում
08:41 14-03-2018
Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում ՀՀԿ-ն վրեժխնդիր է լինելու ԵԾ-ից. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը Երկիր ծիրանի խմբակցության համար կարող է մղձավանջային լինել: ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորած խմբակցության անդամները առաջիկա նիստում օրակարգային երկու հարցերի զեկուցողներն են լինելու: Առաջինը Վազգեն Սարգյանի անվան փողոցը ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով ավանակոչելու նախագիծն է՝ Վիլսոնի արձանը տեղադրելու հետ միասին. երկրորդը՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների հիշատակին արձան տեղադրելու նախագիծը:
Այս երկու նախագծերն էլ շրջանառության մեջ են դրվել մեկ ամիս առաջ և այնպես է ստացվել, որ միանգամից ներառվել են մարտի 19-ի նիստում: Խնդիրն այն է, սակայն, որ ավագանու հաստատման ենթակա նախագծերը մինչև հանձնաժողովից ավագանու նիստ են հասնում, մի քանի ամիս է տևում: Այդպես է եղել «Ելք» խմբակցության՝ բոլշևիկների անունները կրող փողոցները անվանափոխելու նախագծի դեպքում, որը շուրջ 4 ամիս առկախված մնալուց հետո միայն հայտնվեց նիստի օրակարգում: Իսկ ձգձգվում էր, քանի որ այդպես էր ցանկանում Հանրապետական խմբակցությունը:
Մինչդեռ Երկիր ծիրանիի առաջարկները կայծակնային արագությամբ հայտնվեցին նիստի օրակարգում: Եվ ո՞րն է պատճառը:
Փետրվարի 13-ի սկանդալից հետո, երբ բռնության ենթարկվեցին Երկիր ծիրանի խմբակցության անդամները, ՀՀԿ-ականները որոշել են պատասխան ակցիա իրականացնել
Հանրապետական ավագանին քաղաքապետ տարոն Մարգարյանի գլխավորությամբ ծուղակ է լարել «Երկիր ծիրանի» խմբակցության համար, որպեսզի, հավանաբար, արդարացնի նաև այն ամենը, ինչ տեղի ունեցավ փետրվարի 13-ի նիստում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2774 դիտում
10:21 07-04-2017
Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ երկրորդ համարն է լինելու շախմատիստ Սմբատ Լպուտյանը. «Հայկական ժամանակ»
8355 դիտում
09:57 27-01-2017
Գագիկ Բեգլարյանը կլքի ՀՀԿ-ն եթե չգլխավորի Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակը. «Ժամանակ»
1801 դիտում
23:32 10-08-2023
Աշոտ Աղաբաբյանը Երևանի ավագանու ընտրություններում լինելու է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուներից
Այս բաժնից
1066 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1099 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»