67564 դիտում
10:05 14-03-2018
Հետախուզման մեջ գտնվող կինը բողոքի ակցիա է կազմակերպում իրենց շենքի բակում. նա դեմ է, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքները բարեգործական հիմունքներով բարձր որակի սնունդ ստանան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 13-ին, վաղ առավոտվանից[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը մի քանի ահազանգեր էր ստանում Նուբարաշեն վարչական շրջանից, և ահազանգողները հայտնում էին, որ Նուբարաշեն 11-րդ փողոցի 12 շենքի բակում լարված իրավիճակ է ստեղծվել։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, մեկնելով նշված հասցե, ականատես եղավ մի իրավիճակի, որը չէիր անվանի այնքան էլ լարված ու պայթյունավտանգ։
Շենքի բնակիչներից մի քանի հոգի բողոքում էին, որ թաղապետարանը շենքի դիմաց մինչև օրս հանդիսությունների սրահ ծառայող շինությունը քանդի և փոխարենը կառուցի խաղահրապարակ և հանգստյան գոտի։
Նրանք [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Դիմել ենք վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանին, որպեսզի շինությունը քանդվի, սակայն պարզվել է, որ այդ տարածքը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, և վարչական շրջանը ոչ մի լիազորություններ չունի այն քանդելու, սեփականաշնորհելու համար»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շինությունը Երևանի քաղաքապետարանը պետք է կապիտալ վերանորոգի և այնտեղ Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող սոցալապես անապահով ընտանիքների համար բարեգործական հիմունքներով՝ անվճար, օրը 1 անգամ տրամադրվելու է սնունդ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում էլ մեծ թվով նուբարաշենցիներ ասում էին. «Սա այն դեպքն է, որ պետք է ողջունենք Երևանի քաղաքապետարանի ու Նուբարաշեն վարչական շրջանի պատասխանատուների քայլը։ Գաղտնիք չէ, որ Նուբարաշենում էլ կան բազմաթիվ սոցիալապես անապահով ընտանիքներ, ովքեր նույնիսկ 100 դրամ չունեն, որ հաց գնեն։ Ու հիմա մարդիկ բարեգործներ են ճարել, որոնց շնորհիվ օրը 1 անգամ գոնե այդ մարդիկ բարձր որակի տաք սնունդ են ստանալու, ու հիմա մի Գոհար փորձում է դիվիդենդներ շահելով՝ այս բարի գործը խափանի։ Հետաքրքիր է, երբ այդ նույն շինությունում վիճաբանություններ էին լինում, ինչո՞ւ չէր բարձրաձայնում, ու հիմա փորձում է լավ գործը սևացնել»։
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով հարցում ուղարկեց Երևանի քաղաքեպատարան և Նուբարաշեն վարչական շրջան, որտեղից ստացված պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
[color=#CC0000]«Նուբարաշեն 11 փ., 12 շենքի բարեկարգվող բակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 քմ: Բակում առկա շինության ընդհանուր մակերեսը 134 քմ: Այն հանդիսանում է Երևան համայնքի սեփականությունը: Շենքը հիմնանորոգվելու է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Առաքելություն Հայաստան» կազմակերպության հետ համատեղ, որի բարեկարգումից հետո այն կծառայի որպես տարեցների ցերեկային կենտրոն:
Նուբարաշենաբնակ 150 տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կընձեռնվի ամեն օր այցելել կենտրոն, որտեղ վերջիններս հնարավորություն կունենան ջերմ մթնոլորտում հանդիպել և շփվել իրենց տարեկիցների հետ /հիմնականում միայնակ/, անցկացնել հետաքրքիր ժամանց, գտնել նոր ընկերներ, դիտել հեռուստացույց: Կկազմակերպվեն տարաբնույթ խաղեր, միջոցառումներ, էքսկուրսիաներ, կգործեն խմբակներ:
Կենտրոնը կունենա սոցիալական աշխատող, բուժկետ, որտեղ կենտրոնի շահառուները մշտապես կլինեն բժշկի և բուժքրոջ ուշադրության կենտրոնում: Եվ այս ամենի հետ մեկտեղ շահառուներին կտրամադրվի մեկանգամյա տաք ճաշ՝ պատրաստված հատուկ դիետիկ սննդակարգով: Այն անձինք, ովքեր ի վիճակի չեն լինի այցելել կենտրոն, նրանց սնունդը կառաքվի տուն:
Տարեցների ցերեկային կենտրոնը Նուբարաշեն վարչական շրջանի համար կլինի բավականին մեծ ձեռքբերում, քանի որ վերջինիս գործարկմամբ լուծված կլինի ևս մեկ գերխնդիր: Կենտրոնի առաքելությունը կլինի օժանդակել բարենպաստ միջավայրի ձևավորմանը, կբարելավվի տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հոգեբանական վիճակը, նրանց կյանքի որակը»:[/color]
Ներկայացնում ենք Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված այն մակետը, թե ինչպիսի տեսք է ունենալու նշված տարածքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Առաքելություն Հայաստան» կազմակերպության կողմից համատեղ իրականացվող այս ծրագրի դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչներից Գոհար Կարապետյանը 2017 թվականի դեկտեմբերի 27-ից եղել է հետախուզման մեջ ՀՀ քր. օր-ի 118 հոդվածի հատկանիշով։
Այս տարվա հունվարի 8-ին նա որպես հետախուզվող հայտնաբերվել է իրավապահների կողմից և ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հարուցված քրեական գործի շրջանակում նա ներգրավված է մեղադրյալ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Կարապետյանը նախկինում դատապարտված է եղել։
Իսկ Գ. Կարապետյանի մասին էլ նուբարաշենցիները նշում էին. «Նա հայտնի է որպես բողոքական, ու եթե լավ բան էլ անեն, միևնույն է, նա դրա մեջ վատն է տեսնում»։
Ու, իզուր չէ, որ նուբարաշենցիները կես-կատակ կես-լուրջ ասում էին. «Գոհարը, եթե փող է գտնում, թղթի հետ փոխում է, որպեսզի գրելու թեմա ունենա»։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12703 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ