8087 դիտում
13:51 14-03-2018
Ալի Մաքոյստ. Պոգբան գերագնահատված է. «ՄՅՈւ»-«Սևիլյա» խաղում միայն մի խաղացող արժեր 90 մլն ֆունտ՝ Նզոնզին
Շոտլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Ալի Մաքոյստը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Սևիլյայից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/14/1091300/]պարտությունը[/url] (1:2):
«Սա եվրագավաթներում անգլիական թիմի ամենահիասթափեցնող խաղն էր, որ ես տեսել եմ վերջին տարիներին:
Ես այդպես էլ չհասկացա, թե որն էր «Մանչեսթեր Յունայթեդի» պլանն այդ խաղում, նրանք «Սևիլյայի» վրա ճնշում չէին գործադրում այնքան ժամանակ, մինչև գոլ բաց չթողեցին:
Ինչ վերաբերում էր Պոգբային, ապա եթե ես փոխարինման դուրս գայի, ապա ջանք չէի խնայի՝ ցույց տալու, թե ինչի հաշվին կարելի է հաղթել խաղում: Սակայն նա շատ ալարկոտ տեքս ուներ և վատ խաղաց: Այդ խաղով, կարծում եմ, դժվար է ավելի գերագնահատված ֆուտբոլիստի նշել: Նրա ինքնազոհողությունն ու մանկունյանցիներին օգուտ բերելու ունակությունը հարցեր են առաջացնում:
Բայց պետք չէ պարտության ամբողջ մեղքը միայն Պոգբայի վրա գցել: Եթե խաղադաշտում կար 90 մլն ֆունտ արժողությամբ խաղացող, ապա դա Նզոնզին էր: Նա ֆանտաստիկ խաղաց», ասել է շոտլանդացին:
Նմանատիպ նյութեր
7470 դիտում
15:47 25-05-2017
«ՄՅՈւ»-ի խաղացողները Եվրոպայի Լիգայում հաղթելու համար կստանան 38 մլն ֆունտ պարգևավճար
3933 դիտում
17:43 21-02-2017
Հարի Ռեդնապ. Եթե Պոգբան արժե 90 մլն ֆունտ, ապա Ալին` 100
Այս բաժնից
2557 դիտում
18:37 10-01-2025
«Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն պարտավորվել է փոխհատուցել ՀՖՖ-ին
3826 դիտում
12:59 08-01-2025
Կարեն Գիլոյանը մեկնաբանել է պաշտոնից հեռանալու որոշումը
4180 դիտում
21:58 07-01-2025
Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ