35297 դիտում
16:41 14-03-2018
Մինչ Ջրային պետական կոմիտեի չինովնիկները կարթնանան թմբիրից, ասֆալտապատող ընկերությունը բարի կամք դրսևորեց՝ ժամանակավորապես վերացնելով բնակիչների համար պատուհաս դարձած փոսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ մարտի 13-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի իրավիճակ է տիրում Արաբկիր վարչական շրջանի 39 փողոցում, երբ Ջրային պետական կոմիտեի չինովնիկների ոչ սրտացավ աշխատանքի արդյունքում բնակիչները հայտնվել էին անհարմար վիճակում։
Հրապարակումից կարճ ժամանակ անց նշված հասցե են ժամանել ինչ-որ կազմակերպության ներկայացուցիչներ, ովքեր սկսել են փոսի վերացման ուղղությամբ աշխատանքներ կատարել՝ լցնելով խճաքարեր, իսկ հետո կատարեցին ասֆալտապատման աշխատանքներ։
Այս խնդիրը վերջնական լուծում չի համարվում, քանի որ պետք է նշված վայրում ջրահեռացման խողովակները փոխվեն, ու մինչ Ջրային պետական կոմիտեն թմբիրից կարթնանա ու գործի կանցնի, ասֆալտապատող ընկերությունը բարի կամք դրսևորեց և իր կողմից կատարեց անհրաժեշտ աշխատանքներ։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/13/1091263/]հայտնել[/url] էինք, որ մինչ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սփյուռքում համայն հայությանը հրավիրոում է Հայաստան՝ ներդրումներ կատարելու, խոստանալով, որ Հայաստանում ամեն ինչ բարելավվում է, պետական ապարատի չինովնիկները ոչ մի խոչընդոտներ չեն ստեղծում քաղաքացիների համար, Հայաստանի Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը 2017 թ.-ի դեկտեմբերից մինչև առ այսօր ավելի շատ «ջուր է ծեծում», քան զբաղվում է բուն գործով:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը դեռ անցյալ տարի ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի վիճակ է տիրում Արաբկիր վարչական շրջանի 39 փողոցում:
Ջրային պետական կոմիտեի որոշ ոչ սրտացավ վերաբերմունքի պատճառով հսկայական մարդաբոյ փոսը դարձել էր պատուհաս բնակիչների համար: Նույնիսկ մեքենաներ ու երեխաներ էին հայտնվել այդ փոսում: Դեռ այն ժամանակ հրապարակումից հետո Ջրային պետական կոմիտեի մամլո ծառայությունը մի սրտաճմլիկ պարզաբանում ուղարկեց՝ տեղեկացնելով, որ Ջրային պետական կոմիտեն 1 ամսվա ընթացքում խնդիրը կլուծի, անգամ փորձ արեցին «բոչկա գլորել» «Վեոլիա ջուր» ընկերության վրա:
Մարտի 12-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] ահազանգած քաղաքացիներն ասում էին, որ Ջրային պետական կոմիտեի կարկատած փոսը նորից դարձել է պատուհաս և հույս էլ չունեին, որ այդ կառույցի ներկայացուցիչները հերթական անգամ «ջուր չեն ծեծի» և խնդրի կարգավորումը մի քանի ամիս կձգձգեն:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18795 դիտում
14:32 30-10-2015
Արմավիրի մարզպետի կարգադրությամբ վարորդների համար պատուհաս դարձած մարդաբոյ փոսը վերացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս բաժնից
1846 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)