16931 դիտում
16:20 14-03-2018
Խախտվել են մարդու իրավունքները և լրագրողական էթիկան. Դիտորդների խումբը՝ ՔԿՀ կանանց ծաղրող ռեպորտաժի մասին
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն իր խորը մտահոգությունն է հայտնում «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում «Արդարության հետքերով» խորագիրը կրող թողարկման վերաբերյալ, որը նկարահանվել է «Աբովյան» ՔԿՀ-ում և հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերով։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Տեսանյութում ակնհայտ ծաղրի են ենթարկվում կանայք, որոնք անազատության մեջ են և արդեն իսկ գտնվում են խոցելի վիճակում։ Խումբը նման մոտեցումը համարում է մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ինչը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաներին, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի «Կանանց նկատմամաբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիաներին։
Նաև հաղորդումը պատրաստված է լրագրողական էթիկայի կոպտագույն խախտմամբ և անազատության մեջ պահվող անձնանց հանդեպ ակնհայտ խտրական վերաբերմունքով, ինչն էլ ավելի արտահայտված է կանանց դեպքում, որոնք, ըստ միջազգային հեղինակավոր կառույցների հետազոտությունների, ավելի են «պիտակավորվում» և նրանց հետագա սոցիալիզացիան առավել բարդ է լինում։
Այստեղ ակնհայտ է թե՛ լրատվամիջոցի՝ Հանրային Հեռուստատեսության պատասխանատվությունը, թե՛ ՀՀ արդարադատության նախարարության զգոնության և աչալրջության պակասը, առանց որի գիտության ու թողտվության չէր կարող տեղի ունենալ նման նկարահանում։ Ուստի՝
Պահանջում ենք․
Հանրային հեռուստաընկերությունից
- հանդես գալ տեսանյութում տեղ գտած լրագրողական էթիկայի խախտման վերաբերյալ հանրային բացատրությամբ
- հաղորդման մեջ ցուցադրված կանանցից և նրանց ընտանիքներից հրապարակային ներողություն խնդրել
ՀՀ արդարադատության նախարարությունից
- տեղեկացնել, արդյոք ուսումնասիրվել է լրագրողի գործունեությունն ու նպատակը
- ի՞նչ հիմնավորմամբ է տվյալ «հումորային» հաղորդմանը հնարավորություն ընձեռնվել մուտք գործել «Աբովյան» ՔԿՀ տարածք, քանի որ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ լրատվամիջոցների դիմումիները մերժվում են նախարարության կողմից։
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում արձանագրած հրատապ խնդիրների, այս միջադեպի և այլ նմանատիպ շարունակական բնույթ կրող խնդիրների լուծումների առաջարկություններ տալու նպատալով Խումբը մամլո ասուլիս է կազմակերպելու, որի մասին առանձին հայտարարություն կտարածվի մոտակա օրերին»:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին Հ1-ի «Լավ երեկո» հաղորդման լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ և զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ: Կանանց իրավունքների պաշտպանության օրը դատապարտված կանայք ծաղրի առարկա էին դարձել: Ռեպորտաժի ժամանակ կադրից դուրս պարբերաբար հնչում էր ծիծաղի ձայն:
Նմանատիպ նյութեր
3390 դիտում
20:06 30-01-2020
Հայտարարություն Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժի և Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»