2776 դիտում
22:03 14-03-2018
Երևանյան բակերում, այգիներում, պուրակներում նորոգվում և թարմացվում է ընդհանուր օգտագործման համայնքային գույքը
Երևանյան բակերում, այգիներում, պուրակներում ու այլ վայրերում նախապես կատարված ստուգայցերի հիման վրա մեկնարկել և շարունակվում են ձմռան ընթացքում վնասված կամ կոտրված համայնքային գույքի վերականգնման ու թարմացման աշխատանքները:
Մասնավորապես, վերականգնվում և թարմացվում են ինչպես «Երևան» ձուլվածքով նստարանները և փայտե աղբամանները, այնպես էլ մանկական խաղերը, մարզասարքերը, զրուցատաղավարները և գույքի այլ տեսակները:
Այս գործընթացը ներառված է քաղաքապետարանի ամենամյա ծրագրերի ցանկում: 2018 թվականին մայրաքաղաքում նախատեսված է նորոգել 7836 միավոր գույք: Այս թիվն ըստ անհրաժեշտության կարող է մեծանալ:
Հարկ է նշել, որ այս տարի ևս մայրաքաղաքի փողոցները, հասարակական վայրերը, այգիներն ու ընդհանուր օգտագործման մյուս վայրերը կհամալրվեն «Երևան» ձուլվածքով նոր նստարաններով և փայտով երեսապատված աղբամաններով:
Նմանատիպ նյութեր
1375 դիտում
13:47 30-07-2015
Թարմացվում ու նորոգվում է մայրաքաղաքի բակերի գույքը. լուսանկարներ
3465 դիտում
18:30 19-08-2020
Դիմակ կրելը պարտադիր է զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»