211652_close_icon
views-count5102 դիտում article-date 20:58 14-03-2018

Մեծ Բրիտանիայի նախարարներն ու թագավորական ընտանիքի անդամները հրաժարվեցին մեկնել 2018թ. աշխարհի առաջնությանը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է, որ ո՛չ ինքը, ո՛չ նախարարները և ո՛չ էլ թագավորական ընտանիքի անդամները չեն մեկնի Ռուսաստան՝ 2018թ. աշխարհի առաջնությանը: «Մենք կդադարեցնենք Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով նախատեսված բոլոր կոնտակտները: Դա ներառում է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին Մեծ Բրիտանիա պատասխան այցով հրավերի չեղարկումը: Ես հաստատում եմ, որ ամռանը Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը ներկա չեն լինի ոչ նախարարները, ոչ՝ թագավորական ընտանիքի անդամները», ասել է Մեյը: Նման որոշման առիթ է հանդիսացել Մեծ Բրիտանիայի տարածքում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորումը: Դրանից հետո Միացյալ Թագավորության կառավարության անդամները՝ մեղադրելով Ռուսաստանին, հայտարարեցին, որ պաշտոնյաները պետք է բոյկոտեն 2018թ. աշխարհի առաջնությունը:

Նմանատիպ նյութեր