39468 դիտում
21:45 14-03-2018
Էն ո՞վ է ասում, թե իշխանությունն ու ընդդիմությունը միավորված չեն. Թերթ.am -ին դա այսօր հաջողվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 14-ին, մեր գործընկեր Թերթ.am կայքի 10-ամյակի տոնակատարության առթիվ Երևանի «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցային համալիրի Ձմեռային այգում նշվեց կայքի 10-ամյակը:
Միջոցառումը բացեց կայքի ղեկավար Արամ Անտինյանը, որից հետո կայքի կողմից մրցանակներ ստացան ճանաչված քաղաքական, հասարակական, իրավական համակարգի գործիչներ ու ներկայացուցիչներ:
Մրցանակներ ստացան Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Շահնազարյանը, Թևան Պողոսյանը, Բագրատ Ասատրյանը, Երվանդ Վարոսյանը, Վահան Իշխանյանը, Գևորգ Կոստանյանը, Արմեն Աշոտյանը, Էդվարդ Շարմազանովը, Էդգար Ջանոյանը, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչը:
Միջոցառմանը ներկա էին հայաստանյան քաղաքական և լրատվական դաշտի բազմաթիվ սիրված ու ճանաչված ներկայացուցիչներ, այդ թվում՝ ընդդիմության ճամբարի լիդերներ:
Հավաքվածները շնորհավորում էին մեր գործընկերներին կայքի 10-ամյակի կապակցությամբ ու խոստովանում էին, որ հայաստանյան լրատվական դաշտում իրենք գրեթե ամեն օր հետևում են Թերթ.am-ի հրապարակումներին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 402+
402+
Նմանատիպ նյութեր
2803 դիտում
14:55 03-06-2017
Կատալոնական երկու թերթ հրապարակավ աջակցություն են հայտնել «Յուվենտուսին»
5976 դիտում
01:37 20-10-2020
Ֆրանսիայի Վիեն քաղաքը քիչ առաջ ճանաչել է Արցախի Հանրապետությունը. «Դիզակ թերթ».tert.am
Այս բաժնից
8122 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)