6749 դիտում
16:50 15-03-2018
Արցախցի փոքրիկի պատրաստած դիմանկարն արժանացել էր աշխարհահռչակ Հոքինգի հավանությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Պարզվում է՝ 14-ամյա ստեղծագործող Անի Գևորգյանը, ով սովորում է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում, 2015 թվականի ամռանն աշխարհահռչակ անգլիացի ֆիզիկոս-թեորետիկ Սթիվեն Հոքինգին է նվիրել Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի ծովաշուշաններով պատրաստված նրա դիմանկարը:
«[url=http://artsakhpress.am/arm/news/82519/arcakhci-poqriki-patrastats-dimankarn-arzhanacel-er-ashkharhahrchak-hoqingi-havanutyany.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում Անի Գևորգյանը պատմել է, որ Հոքինգի հանդեպ իր հետաքրքրությունը առաջացել է այն ժամանակ, երբ իմացել է, որ սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդը դարձել է աշխարհահռչակ գիտնական:
«Դա ինձ շատ է ոգևորել և երբ 2015թ.-ին տեղեկացա, որ Արցախում է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, ով անձամբ կապ ուներ Հոքինգի հետ, խնդրեցի նրան իմ ձեռքով պատրաստած դիմանկարը փոխանցել մեծ գիտնականին: Հետո տեղեկացա, որ մի քանի ամիս անց դիմանկարը հասել է հասցեատիրոջը, ով շատ էր հավանել իմ աշխատանքը»,- նշել է Ա. Գևորգյանը:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ անգլիացի ֆիզիկոս-թեորետիկ Սթիվեն Հոքինգը մահացել է 2018 թվականի մարտի 14-ին, 77 տարեկանում:
Հոքինգը տեսաբան ֆիզիկոս էր, գիտության հայտնի տարածող: Նա զբաղվում էր տիեզերաբանական սինգուլյարության՝ Տիեզերքի նախնական վիճակի խնդրի հետազոտմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
13012 դիտում
17:11 31-10-2017
«Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված ծրագիրն արժանացել է Երևանի ավագանու հավանությանը
Այս բաժնից
601 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
910 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
748 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին