4021 դիտում
19:52 15-03-2018
ԵՄ-ն Հայաստանին 60 մլն եվրո է տրամադրել կառավարման ոլորտում վերարեփոխումների համար. Պյոտր Սվիտալսկի
ԵՄ-ն իր Հայաստանին 60 մլն եվրո է տրամադրել պետական համայնքային կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։ Այս մասին այսօր, մարտի 15-ին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ԵՄ Արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում ու կայուն զարգացում» թեմատիկ հարթակի «Պետական կառավարման բարեփոխումները» պանելի 14-րդ նիստի ընթացքում։
Սվիտալսկին տեղեկացրել է, որ այդ գումարից 20 մլն եվրոն հատկացվել է բյուջետային ֆինանսավորմանը։ «Հայաստանի քաղաքացիական կառավարման ոլորտում բարեփոխումներն անցնում են երկրի ակնկալիքներին ու նկրտումներին համապատասխան։ Հայաստանը արմատական բարեփոխումների փուլում է գտնվում ու պետկառավարման ոլորտում վերափոխումները դրանց հիմքն են»,- նշել է դեսպանը։
Նմանատիպ նյութեր
2635 դիտում
18:25 18-10-2016
Հայաստանը Եվրամիության անքակտելի մաս է, եվրոպական քաղաքակրթության օրրան. Պյոտր Սվիտալսկի
2295 դիտում
14:29 24-10-2016
ԵՄ-ՀՀ բանակցվող նոր համաձայնագիրը կնպաստի օտարերկրյա ներդրումների աճին. Պյոտր Սվիտալսկի
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին