211652_close_icon
views-count3462 դիտում article-date 09:33 16-03-2018

Արմեն Սարգսյանի ընտրությունը Արցախի ղեկավարության սրտով չէ՞․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունն այնքան էլ Արցախի Հանրապետության ղեկավարության սրտով չէ: Փետրվարի 16-ին դեռևս ՀՀ նա­խագահի թեկնածուի կարգավիճակում գտնվող Ա. Սարգսյանը մեկնել էր Արցախ, որտեղ հանդիպել էր Արցախի ԱԺ նա­խագահի, իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ տեղի է ու­նեցել բավական լուրջ հարցուպատասխան հատկապես ԼՂ հիմնախնդրի և դրա լուծման ուղիների մասին: Եվ այս թե­մայի վերաբերյալ Ա. Սարգսյանի պատասխանները, արտահայտած տեսակետները պարզապես չեն բավարարել Արցա­խի իշխանություններին: Եվ հիմա նրանք տեսակետ ունեն, որ նոր նախագահը չի կարողանա միջազգային ատյաններում ըստ արժանվույն ներկայացնել հիմնահարցի էությունը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Հանրապետության խորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ «Հզոր հայրենիքի» պատգամավոր Արթուր Թովմասյանի հետ, ով հերքեց այս տեղեկությունները՝ ասելով «Ղարաբաղյան խնդրի հետ կապված ոչ միայն Արմեն Սարգսյանից ակնկալիք կա, այլև համայն հայությունից... Սարգսյանը դեսպան էր մինչև նախագահ ընտրվելը, և ինքը քաջատեղյակ է ոչ միայն բանակցային գործընթացի ներկա փուլից, այլև բանակցային գործընթացի ամբողջ պատմությանը»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր