211652_close_icon
views-count2966 դիտում article-date 08:39 17-03-2018

Արտաբյուջետային միջոցները կոռուպցիայի իսկական բուն են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում պետական գերատեսչություններն ունեն իրենց արտաբյուջետային միջոցները, և գաղտնիք չէ, որ դրանք կոռուպցիայի իսկական բուն են: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե նախորդ տարվա ըն­թացքում ի՞նչ նպատակներով են ծախսվել արտաբյուջետային միջոցները: Թեև մինչև հիմա հաշվետվությունը տա­րեկան կտրվածքով հրապարակված չէ, այլ հասանելի են 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները, այնու­հանդերձ, կարելի է ասել, որ բավական խոսուն պատկեր է: Կառավարության աշխատակազմի արտաբյուջետային միջոցների ընթացիկ եկամուտները կազմել են 96 մլն դրամ, բայց ծախսերը գրեթե 2 մլրդ դրամ ավելի են իրականաց­վել: Օրինակ՝ 969 մլն դրամ կազմել են ընթացիկ ծախսերը, միայն 41 մլն դրամից ավելի ծախսվել է աշխատողների աշխատավարձի և հավելավճարների վրա, մոտ 3.5 դրամ էլ հատկացրել են ներկայացուցչական ծախսերին: Իսկ Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ արտաբյուջետային միջոցներից 113 մլն դրամ որպես դրամաշնորհ հատկացրել է պետական համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, նվիրատվություններ է արել ոչ կառավարչական՝ հասարակական կազմակերպություններին՝ 57 մլն դրամի չափով և այսպես շարունակ: Իրոք, բավական խոսուն պատկեր է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր