3667 դիտում
16:31 17-03-2018
Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը եւ Գագիկ Մելիքյանը, մարտի 16-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել Սանկտ Պետերբուրգի հոգեւոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանի հետ:
Կարեւորվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայապահպան դերը երիտասարդների հոգեւոր ու ազգային դաստիարակության հարցում: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ եկեղեցու առաքելությունը հայ-ռուսական հոգեւոր եւ մշակութային հարաբերությունների զարգացման գործում:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Նմանատիպ նյութեր
3239 դիտում
21:20 08-09-2017
Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի
8700 դիտում
22:32 27-06-2017
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Պրահայի Սուրբ Հոգի հայկական եկեղեցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
658 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին