Ֆիլիպիններում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. զոհվել է 10 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆիլիպիններում ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվել է 10 հոգի, այդ թվում՝ երեք անչափահաս:
Lite Air Express ավիաընկերության Piper PA-23 Apache երկշարժիչանի ինքնաթիռը Պլարիդել քաղաքում ընկել է բնակելի տան վրա:
Այդ պահին տանը հինգ հոգուց բաղկացած ընտանիք է եղել՝ տատիկը, մայրը, ինչպես նաև երեք երեխա, որոնք ճաշելիս են եղել: Նրանք բոլորն էլ զոհվել են:
Զոհերի մարմինները դուրս են բերել տան փլատակների տակից: Ընտանիքի հայրը ողբերգության պահին աշխատանքի վայրում է եղել, ևս մեկ երեխա՝ դպրոցում:
Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն: