211652_close_icon
views-count37400 դիտում article-date 22:33 18-03-2018

Մոսկվայում տղամարդը դանակի հարվածներով սպանել է պատահական անցորդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայում ձերբակալել են 44-ամյա տղամարդուն, որին սպանության մեղադրանք են ներկայացրել: Հանցագործի զոհը դարձել է պատահական անցորդը: Սպանության պահը նկարահանել է մերձակա բնակելի տներից մեկում տեղադրված տեսախցիկը: Իրավապահ մարմինների տվյալներով, մարտի 8-ին Մոսկվայի Լիանոզովոյի շրջանի փողոցներից մեկում հանկարծակի վեճ է բռնկվել երկու տղամարդու միջև: Նրանք անցել են ձեռնամարտի, որի ժամանակ ընկել են գետնին: Գլխաշորով տղամարդը սկսել է դանակի բազմաթիվ հարվածներ հասցնել մյուս տղամարդուն, որից հետո փախուստի է դիմել: Տուժածը փորձել է կանգնել, սակայն չի կարողացել, իսկ մի քանի վայրկյան անց կորցրել է գիտակցությունն ու տեղում մահացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր