7602 դիտում
23:53 23-01-2014
Փրկարարներն ու ոստիկանները Դեբեդ գետից ինքնասպանություն գործած կնոջ դին դուրս բերելուց հետո 2 ժամից ավելի սպասել են դի տեղափոխող բրիգադին
Այսօր` հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Թումանյանի բաժնից, որ Սանահին կայարանի մոտ գտնվող կամրջից անձը չպարզված մի կին ինքնասպանություն գործելու նպատակով նետվել է Դեբեդ գետը: Դին գտնելու և գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 37 և 40 հրշեջ փրկարարական ջոկատները, ովքեր 3 ժամից ավելի որոնողական աշխատանքներ կատարելուց հետո Թումանյանի ոստիկանների հետ Բաղրամյան թաղամասով հոսող Դեբեդ գետից դուրս են բերել ինքնասպանություն գործած կնոջ դին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին դուրս բերելուց հետո 2 ժամից ավելի փրկարաներն ու ոստիկանները սպասել են այնքան, մինչև ժամանել է դի տեղափոխող բրիգադը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է մահացած կնոջ ինքնությունը:
Լուսանկարները` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+