211652_close_icon
views-count3396 դիտում article-date 09:23 20-03-2018

Վերջին 5 տարում 16.436 հայ ՌԴ քաղաքացիություն է ընդունել և հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ ՌԴ նախագահի ընտրություններին, Երևանում և Գյումրիում բացված ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցում էին ոչ միայն ռուսները, այլև ակտիվ էին հայաստանաբնակ հայերը, որոնք, սակայն, ունեն ՌԴ քաղաքացիություն: Ու պարզվում է՝ ՀՀ-ում բնակվող, սակայն ՌԴ քաղաքացիություն ունեցողների թիվը տարեցտարի գնալով ավելանում է: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ վերջին վեց տարում՝ 2012-2017թթ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 16 հազար 436 հոգի, և գրեթե բոլորն ընդունել են ՌԴ քաղաքացիություն: Այլ կերպ ասած` մարդիկ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվում և ՌԴ քաղաքացիություն են ընդունում ոչ միայն արտագաղթելուց հետո, այլև հենց Հայաստանում բնակվելիս: Մարդիկ գերադասում են ՌԴ քաղաքացիությունն իրենց արու զավակներին ՀՀ ԶՈՒ-ում ծառայելու պարտականությունից «փախցնելու», նաև բարձր կենսաթոշակ ստանալու նպատակով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր