4912 դիտում
09:34 20-03-2018
Մարտի 1-ին ցուցարարների՝ մեքենայի հետևից կրակելու վերաբերյալ կոնկրետ տեսագրություն կա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի Մարտի 1-ի գործով հարցաքննեն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատախազությունից Փաշինյանին պատասխանել էին, որ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան:
Եթե Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու հիմքեր չկան, ապա ո՞վ է տալու այն հարցի պատասխանը, որ ակտիվիստները 2008 թվականի մարտի 1-ին կրակել են ոստիկանների ուղղությամբ: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀԺ-ի այս հարցին պատասխանելով, նշել է, որ այդ հարցի պատասխանը նախաքննական մարմինն է տալու:
«Նախագահը, եթե անում է հայտարարություն, ուրեմն ինքը հիմք է ընդունում կոնկրետ տեսաձայնագրություններ: Ես ասել եմ, որ բոլոր տեսաձայնագրությունները, որոնց մասին ընդհանրապես խոսվում է, որի հիման վրա հայտարարություններ են արվում, դրանք գտնվել և գտնվում են նախաքննության մարմնի տրամադրության տակ: Հետևաբար, եթե մի հետևություն արվում է տեսաձայնագրության հիման վրա, այդ հետևությունը կարող է անել նախաքննության մարմինը առանց այդ տեսագրությունը դիտած տարբեր մարդկանց հարցաքննելու»,-մեկնաբանեց Կոստանյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
119207 դիտում
10:37 07-06-2018
Գրիգորյանը ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է Քոչարյանից. կա ձայնագրություն․ «Ժամանակ»
Այս բաժնից
1066 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1099 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»