2641 դիտում
12:57 20-03-2018
ՀԲԸՄ-ի աջակցությամբ Պաշտպանի աշխատակազմի անգլերեն վերապատրաստումը նպաստել է միջազգային համագործակցության զարգացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև 2016 թվականի նոյեմբերին կնքված եռակողմ համաձայնագրով Պաշտպանի աշխատակազմի ավելի քան 40 աշխատակից մասնակցել է անգլերենի վերապատրաստման ինտենսիվ դասընթացների:
Հայաստանի ամերիկյան համալսարանում Պաշտպանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների համար կրթական ծրագրի շրջանակներում հատկապես ուշադրության է արժանացել անգլերենով պաշտոնական գրագրություն վարելու և բանավոր խոսքի հմտությունների զարգացումը:
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում ՀԲԸՄ-ի դերը իր աշխատակազմի վերապատրաստման հարցում, քանի որ անգլերեն հաղորդակցվելու հմտությունների զարգացումը հնարավորություն է ընձեռել աշխատակիցներին ուսումնասիրել և կիրարկել միջազգային փորձն իրենց աշխատանքում, ինչպես նաև ապահովել միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցություն:
ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի համոզմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արհեստավարժության բարձրացումը կնպաստի միջազգային հարթակներում Հայաստանի դրական իմիջի ձևավորմանը։
Պայմանավորվածության համաձայն՝ դասընթացները կրելու են շարունակական բնույթ:
Մանրամասները՝ տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
994 դիտում
18:57 03-07-2023
Առանձնակի կարևորում ենք սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը. Ժաննա Անդրեասյան
Այս բաժնից
568 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
913 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել