2320 դիտում
18:31 20-03-2018
Արա Բաբլոյանն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 20-ին ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Յուն Հո Չժունի գլխավորած պատվիրակությանը եւ Հայաստանում Կորեայի նորանշանակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն Գինին:
Արա Բաբլոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ երկու ժողովուրդների հարաբերությունների խորացման: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Ու Յուն Գինի առաքելության տարիներին Հայաստան-Կորեա բարեկամական, տնտեսական, մշակութային կապերն առավել կսերտանան:
Ողջունելով Կորեայի խորհրդարանի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամների այցը մեր երկիր՝ Արա Բաբլոյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված քայլերը եւ վերջին տարիներին կատարված փոխայցերը:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կորեայի կողմից ՀՀ Ազգային ժողովին ցուցաբերված օգնությունը, ինչպես նաեւ սիրիահայ փախստականներին աջակցելու պատրաստակամությունը:
Արա Բաբլոյանը, անդրադառնալով Հայաստանի եւ Կորեայի համար օրակարգային նշանակություն ունեցող հարցերին, նշել է, որ ուշիուշով հետեւում է Կորեական թերակղզում տեղի ունեցող իրադարձությունններին, աշխարհաքաղաքական զարգացումներին եւ տեղյակ է, որ Կորեայի Հանրապետությունը ջանք չի խնայում տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեային՝ ԼՂ հիմնահարցի շուրջ ունեցած հավասարակշռված մոտեցման համար՝ փաստելով, որ Հայաստանի համար խաղաղությունն այլընտրանք չունի:
Խոսելով նախորդ տարի Սեուլում կայացած Եվրասիայի խորհրդարանների նախագահների երկրորդ խորհրդակացության մասին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Եվրոպայի եւ Ասիայի երկրների միջեւ երկխոսություն սկսելու եւ շարունակելու փաստը. այդպիսի հանդիպումները թույլ են տալիս տարբեր երկրների ներկայացուցիչներին միմյանց ընկալելու, հասկանալու եւ համագործակցելու՝ ի շահ իրենց ժողովուրդների:
Դեսպան Ու Յուն Գինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ներկայացրել իր նկատառումները՝ համագործակցության առաջիկա ծրագրերի հետ կապված: Նորանշանակ դեսպանը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը եւ պատրաստակամություն հայտնել նպաստելու հայ-կորեական բարեկամության եւ միջպետական հարաբերությունների խորացմանը: Ու Յուն Գինը նշել է, որ մայիսին Երեւանում անցկացվելու են Կորեայի մշակույթի օրեր. նա հրավիրել է Արա Բաբլոյանին մասնակցելու մշակութային միջոցառումներին:
Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Յուն Հո Չժունը, շնորհակալություն հայտնելով պատվիրակությանն ընդունելու համար, նշել է, որ Կորեայի խորհրդարանը կարեւորում է համագործակցությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ: Բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ հայ-կորեական հարաբերությունները բավականին զարգացել են վերջին տարիներին եւ ակնհայտ է, որ երկու ժողովուրդներին միավորում է խաղաղությունն իրենց երկրում եւ տարածաշրջանում պահպանելու ձգտումը:
Յուն Հո Չժունը շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին Կորեայի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի համար եւ հույս հայտնել, որ Կորեայի եւ Հայաստանի համար կարեւորագույն խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1749 դիտում
16:26 31-08-2018
Արա Բաբլոյանն ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
3363 դիտում
16:52 20-06-2018
Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը
1705 դիտում
19:48 27-11-2018
Արա Բաբլոյանն ընդունել է Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
727 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»