34719 դիտում
09:19 21-03-2018
Վիզաների գործն ուշագրավ ընթացք է ստանում. Սպիտակցի Հայկոն հետ է վերադարձրել ԱՄՆ վիզան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դիանա Գրիգորյանի, նույն ինքը` Դինա Ակոպովնայի դեմ ԱՄՆ-ում մուտքի վիզաների խարդախության վերաբերյալ հարուցված քրեական գործն ուշագրավ ընթացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ փաստի առաջ են կանգնել մի շարք երգիչ-երգչուհիներ, որոնք ինչ-որ առնչություն են ունեցել Դինա Ակոպովնայի և այս գործով անցնող ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանի հետ:
Շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք մասնակցել են Գրիգորյանի կամ Բոյաջյանի կազմակերպած համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ: Մասնավորապես ԱՄՆ մուտքի արտոնագիրը կորցնելու վտանգի առաջ է կանգնած երգչուհի Աիդա Սարգսյանը, իսկ ահա աղմկահարույց գործի շրջանակներում երգիչ Հայկ Ղևոնդյանը` Սպիտակցի Հայկոն, ԱՄՆ դեսպանատանը հետ է վերադարձրել ԱՄՆ մուտքի արտոնագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Սակայն մեր հարցմանն ի պատասխան` տեղեկացրին, որ ամերիկյան օրենսդրությունն արգելում է վիզայի հետ կապված մանրամասներ հայտնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
39932 դիտում
01:42 12-03-2021
Սիրված երգիչ «Սպիտակցի Հայկոն» տեղափոխվել է հիվանդանոց
1786 դիտում
10:05 05-03-2020
Վեթինգի փաթեթը կրկին օրակարգում է. «դարձի բերելու» գործն արագ ընթացք կստանա․ «Ժողովուրդ»
3699 դիտում
17:55 12-09-2014
3.5 տարեկան երեխայի աչքի լույսն ու ֆրանսիական դեսպանատան մուտքի վիզան. տեսանյութ
Այս բաժնից
1870 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4873 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են