211652_close_icon
views-count10472 դիտում article-date 20:33 21-03-2018

Մոսկվայում կայանալիք «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի Հայաստանի մասնակիցները արդեն որոշված են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարվա հունիսի 8-15-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում արդեն 6-րդ անգամ անընդմեջ կայանալիք «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի Հայաստանի մասնակիցները արդեն որոշված են: Ծրագիրը ստեղծվել է «Գազպրոմ» ընկերության կողմից՝ 2013 թվականին: Ծրագրի հիմնական արժեքներն են՝ ընկերությունը, հավասարությունը, առողջությունը, արդարությունը, խաղաղությունը, նվիրվածությունը, հաղթանակը, ավանդույթները և պատիվը: Այսօր՝ մարտի 21-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի Անդրկովկասի և Միջին Ասիայի կազմկոմիտեի ղեկավար Ամինա Կոնուրբաևան ու Անդրկովկասի և Միջին Ասիայի կազմկոմիտեի անդամ Լևոն Ղասաբօղլյանը պատմեցին ծրագրի մասին, անդրադարձան Հայաստանի ներկայացուցիչների ընտրությանը: Ծրագրի մասնակիցներն են պատանի ֆուտբոլիստները, ինչպես նաև պատանի լրագրողները: 2018 թվականին ծրագրի մասնակից են լինելու 211 երկրների և տարածաշրջանների ներկայացուցիչներ: Վիճակահանության արդյունքում կազմավորվել է 32 թիմ: Յուրաքանչյուր թիմում լինելու է մեկական երկրի ներկայացուցիչ՝ մեկ դիրքի համար (դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող): Հայաստանը ներկայացնելու է «Ակադեմիա 1-06» թիմի հարձակվող Էրիկ Հարությունյանը, իսկ որպես պատանի լրագրող Սամվել Գևորգյանը, ով կներկայացնի մրցաշարի ընթացքը: Լ. Ղասաբօղլյանը իր խորհի շնորհակալությունը հայտնեց ՀՖՖ-ին՝ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ և վստահեցրեց, որ մեր թիմը հավուր պատշաճի կներկայանա: Ա. Կոնուրբաևան էլ ներկայացրեց ծրագրի խորհրդանիշ թևնոցը, որի կապույտ գույնը խորհրդանշում է երկնքի կապույտը, իսկ կանաչ գույնը՝ ֆուտբոլի դաշտը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր