211652_close_icon
views-count1867 դիտում article-date 14:10 25-03-2016

Կայացավ ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի բաց կոնֆերանսը

Մարտի 24-ին տեղի ունեցավ ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի բաց կոնֆերանսը: Օնլայն Բաց Կոնֆերանսին մասնակցում էին ԳԱԶՊՐՈՄ Գերմանիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վյաչեսլավ Կրուպենկովը, ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի համաշխարհային դեսպան Ֆրանց Բեկենբաուերը, երիտասարդ ֆուտբոլիստներ Աֆրիկան, Ասիան, Եվրոպան և Հարավային Ամերիկան ներկայացնող 7 երկրներից: Ֆուտբոլը Բարեկամության համար ծրագիրը ստեղծվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պաշտոնական հովանավոր Գազպրոմ ընկերության կողմից և 2016 թվականին ներգրավել է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի 32 երկրներ: Ծրագրի նպատակն է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, երիտասարդական սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, աշխարհով մեկ երեխաների մեջ հանդուրժողականության և ընկերության սերմանումը: «Ինը արժեքների գավաթը, որը հանձնում են «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագծի մասնակիցները, իմ կարծիքով շատ խորհրդանշական է: Այս մրցանակն իրենից ներկայացնում է պատանի ֆուտբոլիստի պատկերաքանդակ, որն իր ձեռքում պահում է երկրագունդը` ֆուտբոլային գնդակի տեսքով: Իմ կարծիքով, այն հրաշալի պատկերում է այն գաղափարներն ու արժեքները, որոնք ֆուտբոլն ու սպորտն ամբողջությամբ տարածում է աճող սերնդի շրջանում»,- ասաց «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագծի համաշխարհային դեսպան Ֆրանց Բեկկենբաուերը:

Նմանատիպ նյութեր