60920 դիտում
16:10 24-03-2018
Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները հայտնաբերել են «Կոկա Կոլա» արտադրանքի շշերով և մակնշմամբ մեծ թվով կեղծ գազավորված ըմպելիքներ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Շիրակի մարզում հայտնաբերել են «Կոկա Կոլա», «Ֆանտա՝ նարնջի համով» և «Ֆանտա էկզոտիկ» ապրանքային նշաններով գազավորված շուրջ 3000-ից ավելի շշերով ըմպելիքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները շրջայցի ժամանակ են ստացել օպերատիվ տեղեկությունները և պարզել են, որ կեղծ ապրանքային նշաններով գազավորված ըմպելիքները կեղծել են Վահագն Գևորգյանն ու Նարեկ Հովհաննիսյանը, ովքեր անհատ ձեռներեցներ են։
Ողջ կեղծ ըմպելիքներն առգրավվել են և փաստի առթիվ էլ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերված կեղծիքի մասին գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է ՀՀ տնտեսական մրցակցութան պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, վերջինս էլ այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անհատ ձեռներեցները կեղծ ըմպելիքներն ավելի շատ սպառել են մարզերում, քան մայրաքաղաքում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2370 դիտում
13:20 06-06-2021
Սպառողների շրջանում շարունակվում են տարածվել կեղծ հայտարարություններ. «Կոկա-Կոլա» ընկերությունը զգուշացնում է