15714 դիտում
17:34 24-03-2018
Գյումրու թատրոնի հյուրախաղերով Արցախում մեկնարկեց ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կամուրջ» ծրագիրը
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ մարտի 23-ի և 24 - ի հյուրախաղերով Արցախում մեկնարկեց ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կամուրջ» ծրագիրը, որը գործում է Հայաստանի և Արցախի մշակույթի նախարարությունների՝ 2018թ. փետրվարին կնքած համագործակցության հուշագրի շրջանակում։
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Գյումրու թատրոնի «Բարև MAMA» ներկայացմանը երեկ դահլիճը լեփ-լեցուն էր, ընդունելությունը՝ շատ ջերմ։ Երկու ներկայացումների տոմսերն էլ ամբողջովին սպառվել են օրեր առաջ։
Երեկվա ներկայացմանը ներկա էր նաև ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի, զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը: Ներկայացումից հետո նախարարի հետ քննարկվեց Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոխադարձ հյուրախաղերը Գյումրիում կազմակերպելու անհրաժեշտությունը, և Գյումրու թատրոնի տնօրենությունն իր պատրաստակամությունը հայտնեց հյուրախաղերը կազմակերպելու գործում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
4487 դիտում
11:52 10-11-2018
Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը հյուրախաղերով Լիբանանում է