ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են գրոհայինները հեռանում Արևելյան Գուտայից
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են սիրիական Արևելյան Գուտայի շրջանի Հարաստ քաղաքից դուրս գալիս Ահրար աշ-Շամ խմբավորման գրոհայինները՝ իրենց ընտանիքներով:
Մեկ օրում կազմակերպված հումանիտար միջանցքով էվակուացվել է 3 084 մարդ: 59 ավտոբուսից կազմված շարասյունով նրանք տեղափոխվել են Իդլիբի տարածաշրջան:
Ավտոշարասյանը ուղեկցել են Սիրիական Արաբական Կարմիր Կիսալուսնի խորհրդանիշով մեքենաները:
Գրոհայինները հեռացել են Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի և Ահրար աշ-Շամ ահաբեկչական խմբավորման առաջնորդների միջև պայմանավորվածության շրջանակներում: