211652_close_icon
views-count9440 դիտում article-date 23:44 24-03-2018

Գերմանիայում հարբած օդաչուին բերման են ենթարկել թռիչքից անմիջապես առաջ

Գերմանական Շտուտգարտում ուղևորատար ինքնաթիռի երկրորդ օդաչուին բերման են ենթարկել Լիսաբոն կատարվելիք թռիչքից անմիջապես առաջ: Պորտուգալիայի քաղաքացի հանդիսացող 40-ամյա օդաչուն հարբած է եղել: Օդաչուի օրորացող քայլվածքն ու նրանից փչող ալկոհոլի հոտ գրավել է օդանավակայանի աշխատակիցներից մեկի ուշադրությունը, որից հետո իրավապահները որոշել են ստուգել պորտուգալացուն: Ընդ որում, ստուգումը նրանք անցկացրել են այն ժամանակ, երբ օդաչուն արդեն տեղավորվել էր ինքնաթիռի օդաչուների խցիկում: Արդյունքում Լիսաբոնի չվերթը հետաձգվել է, իսկ հարբած պորտուգալացուց, որը պետք է 106 ուղևորով ինքնաթիռ կառավարեր, արյան անալիզ են վերցրել և պահել օդանավակայանում:

Նմանատիպ նյութեր