5399 դիտում
11:35 29-08-2016
Շոտլանդիայում թռիչքից առաջ ոստիկանությունը ձերբակալել է 2 հարբած օդաչուների
Շոտլանդիայի «Նյուարք» օդանավակայանում թռիչքից անմիջապես առաջ ձերբակալվել են United Airlines ավիաընկերության 2 օդաչուներ։
Ինչպես տեղեկացնում է The New York Post-ը, վերջիններս եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Թռիչքը ևս հետաձգվել է 10 ժամով։ Օդանավում եղել է 140 ուղևոր։ Նրանց տեղափոխել են այլ օդանավ։
45-ամյա Կառլոս Ռոբերտո Լիկոնան և 35-ամյա Բրեյդի Գրեբենքը դատարանի առաջ կկանգնեն։ Բացի այդ, United Airlines ընկերությունը հեռացրել է նրանց աշխատանքից։
Այս տարվա հուլիսին Գլազգոյում ձերբակալվել էին կանադացի 2 օդաչուներ։ Նրանց արյան մեջ հայտնաբերվել էր ալկոհոլի բարձր մակարդակ։ Շոտլանդիայում դրա համար օդաչուն կարող է ազատազրկման դատապարտվել մինչև 2 տարի ժամկետով կամ ենթարկվել խոշոր չափի տուգանքի։
Նմանատիպ նյութեր
9392 դիտում
23:44 24-03-2018
Գերմանիայում հարբած օդաչուին բերման են ենթարկել թռիչքից անմիջապես առաջ
Այս բաժնից
517 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
529 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար