Թուրքիան փորձարկել է սեփական բալիստիկ հրթիռները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիան փորձարկել է իր առաջին բալիստիկ՝ «Գեկդողան» և «Բոզդողան» հրթիռները:
Հրթիռների փորձնական արձակումը իրականացվել են Սինոպի ռազմական պոլիգոնից և անցել են հաջողությամբ: Փորձարկումների ժամանակ մասնագետները գնահատել են շարժիչների հնարավորությունները՝ ուղղորդման համակարգերը անջատելուց հետո:
Այս տարվա աշնանը նախատեսվում են «Գեկդողան» և «Բոզդողան» հրթիռների արձակումը ցամաքային համակարգից, ինչպես նաև ինքնաթիռից՝ շարժվող թիրախները խոսցելու համար:
«Գեկդողան» և «Բոզդողան» հրթիռները մշակվել են Թուրքիայի Գիտա-տեխնիկական հետազոտությունների խորհրդի և Թուրքիայի ռազմական արդյունաբերության գիտա-հետազոտական ինստիտուտի մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում: