5549 դիտում
10:34 26-03-2018
Սահմանամերձ Չորաթան գյուղն արդեն գրադարան կունենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սահմանամերձ Չորաթան գյուղն արդեն գրադարան կունենա։ Գրքահավաքը նախաձեռնել էին եւ գրքերը գյուղ հասցրին Երեւանի Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրի 9-րդ դասարանի 992 խմբի սաներ Նանե Վարդանյանը, Անահիտ Վարսանյանն ու Դավիթ Մովսիսյանը։
Նանեն գյուղին նվիրեց նաեւ իր համակարգիչը, որպեսզի հնարավոր լինի գրքերի ցանկն ունենալ համակարգչում, իսկ հետագայում՝ նաեւ էլեկտրոնային տարբերակով գրքեր պահել։
Տավուշի մարզի Չորաթան գյուղի մանկապարտեզի երեխաներն այս իրադարձության կապակցությամբ փոքրիկ համերգ էին կազմակերպել։ Համերգին իրենց կատարումներով միացան նաեւ Շիրակացու ճեմարանի սաների ընկերները՝ իրենց հասակակիցներ, երգիչ-կատարող Արայիկ Գրիգորյանը եւ կիթառահար Արամ Մուշեղյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
1405 դիտում
17:34 28-08-2014
Սահմանամերձ Բերքաբեր գյուղն այս տարի առաջին դասարանցի չի ունենա
9096 դիտում
17:20 11-07-2017
Արցախի Քարին տակ գյուղն արդեն նոր մանկապարտեզ ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2101 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)