4034 դիտում
15:44 26-03-2018
Պավլովսկի հիվանդանոցում մահացել է Վորոնեժի մարզում հայկական ավտոբուսի վթարից տուժածներից եւս մեկը
Մարտի 26-ին, ժամը 14:25-ին ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 673-րդ կմ-ին՝ Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ից Պավլովսկ քաղաքի հիվանդանոցում 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը մահացել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
***
Մարտի 21-ին, ժամը 11:45-ին տեղեկություն է ստացվել տուժածների առողջական վիճակի վերաբերյալ. Մ. Հայրապետյանի, Վ. Օհանյանի, Վ. Գևորգյանի, Դ. Վերմիշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Տ. Բաբախանյանի, Ե. Համբարձումյանի առողջական վիճակը՝ կայուն ծանր, Ա. Մուրադյանի, Ա. Թադևոսյանի առողջական վիճակը՝ միջին ծանրության, իսկ Դ. Սարդարյանինը՝ ծայրահեղ ծանր:
***
Մարտի 20-ին, ժամը 10:57-ին ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:20-ի սահմաններում Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը ՌԴ Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին՝ Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում, բախվել է բեռնատար ավտոմեքենային. կան զոհեր և տուժածներ:
Պարզվել է, որ ավտոբուսում եղել են 50 ուղևոր և 2 վարորդ (1972 թ. ծնված Տիգրան Բաբախանյան և 1974 թ. ծնված Արկադի Թադևոսյան). մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:
Ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Արտակ Վրեժի Սուքիասյանը և բեռնատարի վարորդը (1961 թ. ծնված Ն. Սիոնին) տեղում մահացել են: Ավտոբուսի վարորդները և ուղևորներ՝ 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը, 1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանը, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանը, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանը, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանը, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանը և 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանը հոսպիտալացվել են Պավլովսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ Դ. Սարդարյանի, Մ. Հայրապետյանի, Տ. Բաբախանյանի և Ե. Համբարձումյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:
Ստացված տեղեկության համաձայն՝ 42 ուղևորները, ովքեր գտնվում էին Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոցում, համընթաց ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցներով շարունակել են իրենց ճանապարհը:
Նմանատիպ նյութեր
2463 դիտում
18:47 20-10-2016
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկը Վլադիկավկազից տեղափոխվել է Հայաստան
6495 դիտում
17:31 13-06-2017
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից. ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնում
3299 դիտում
16:34 24-01-2017
ՌԴ-ում հայկական միրոավտոբուսի վթարից տուժածներից մեկը վաղը կվիրահատվի
Այս բաժնից
496 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
910 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում