Խոշոր հրդեհ Գրոզնիում. ժամանել է հրշեջ-փրկարարների 6 մարտական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում խոշոր հրդեհ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է Քադիրովի պողոտայում՝ 12 հարկանի բնակելի շենքում:
Հրդեհի վայր է ժամանել 30 հրշեջ-փրկարար՝ 6 մարտական հաշվարկով:
Այս պահին տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան: