Ռուսաստանում ավտովթարի հետևանքով 2 հայ է զոհվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՌԴ Սարատովի մարզի Դերգաչովսկի շրջանում մարտի 26-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 2 հայ է զոհվել:
Դեպքը տեղի է ունեցել Նովորոսլյաևկա գյուղի մոտ՝ «Էնգելս-Երշով-Օզինկի» ավտոճանապարհի 223 կիլոմետրի վրա. բախվել են ВАЗ-2110 և КамАЗ ավտոմեքենաները:
«[url=https://sarnovosti.ru/news.php?ID=88617]Регион 64[/url]» գործակալությանը հաջողվել է պարզել ՃՏՊ-ի հետևանքով զոհված անձանց անունները:
ВАЗ-2110-ի ղեկին եղել է 27-ամյա Արմեն Ղազարյանը: Նախնական տվյալներով՝ նա կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և դուրս եկել հանդիպակաց գոտի՝ բախվելով բեռնատարին:
Վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևոր՝ 28-ամյա Սերյոժա Հարությունյանը զոհվել են։