211652_close_icon
views-count67607 դիտում article-date 09:59 28-03-2018

Էս ծակվում ե՞ս. Արցախում ապտակել են, հայհոյել ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցածը: Երիտասարդ աղջիկն Արցախ էր գնացել աշխատելու նպատակով, առաջարկը եղել էր Արցախից: Մի քանի օր որպես մատուցողուհի աշխատելուց հետո՝ փետրվարին Ստեփանակերտում ծխախոտը ձեռքին զբոսնելիս է եղել և հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում: Նրան բաժին են տարել, ապտակել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ասյա Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի լրագրող Տաթև Խաչատրյանի հետ զրույցում նոր մանրամասներ է պատմել Արցախում իր հետ տեղի ունեցածից: Պարզվում է՝ ոստիկաններն ապօրինի խուզարկություն են կատարել նրա բնակարանում, այնտեղ դեղերի արկղի մեջ մեկ ներարկիչ են «հայտնաբերել», որից հետո ստուգել են աղջկա թևերը: «Բա էս ծակվում ես, ասացին, այդ ասեղի ծայրը կտրած էր ու դա նախատեսված էր օձի խայթոցի դեպքում թույնը հանելու համար: Հետո ոստիկաններից մեկը մյուսին ասում էր՝ հլը պասպորտի մեջ նայի կարող ա Բաքվի պեչատ կա»,- պատմել է Ասյան և հավելել, որ բաժնում ընկերուհու հետ մնացել են մոտ 3 ժամ: ՀԺ-ի լրագրողը զրուցել է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ: Վերջինս մի շարք պարզաբանումներ է տվել և հայտարարել, որ եթե պարզվի՝ ոստիկանության ծառայողները կատարել են այն անօրինականությունները, որոնք ներկայացված են, ապա միանշանակ դատապարտելի է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր