211652_close_icon
views-count72129 դիտում article-date 16:49 28-03-2018

Ոստիկանությունը հայտնաբերել է «Երրորդմասցի Սահակ» մականվամբ քրեական հեղինակությանը. նրա մոտ եղել է «Մակարով» տեսակի ատրճանակ, 2 պահունակ` լիցքավորված 16 փամփուշտով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 28-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Երևանում ապօրինի զենք կրելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին քրեական աշխարհում հայտնի «Երրորդմասցի Սահակ» մականվամբ 50-ամյա Սահակ Վարդանյանն է, ում մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, 2 պահունակ` լիցքավորված 16 փամփուշտով: Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր