4809 դիտում
17:20 29-03-2018
Կասեցվել է Դիլիջան քաղաքում գործող հացի արտադրամասի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, իրականացրած վերահսկողության արդյունքում, կասեցրել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Արմինե Մարկոսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը:
Պարզվել է, որ այս արտադրամասում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, անձնակազմի անդամները չեն կրել պահանջված հագուստը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու կենդանիների մուտքը արտադրական տարածք:
Բացի այդ՝ թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, չի ունեցել համապատասխանության սերտիֆիկատ, խախտվել են նաև հացի տեղափոխման սանիտարահիգիենիկ նորմերը:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ:
[b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
6151 դիտում
16:06 04-04-2018
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
866 դիտում
18:48 26-01-2023
Կասեցվել է Գյումրիում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6505 դիտում
23:29 18-01-2022
Կասեցվել է Գյումրիում գործող հացի արտադրամասի գործունեությունը, հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Այս բաժնից
1384 դիտում
22:33 31-12-2024
Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ
1429 դիտում
22:09 31-12-2024
Առավել քան երբևէ հրամայական է ազգային անվտանգության համակարգի հետևողական ամրապնդումը․ ՀՀ նախագահ