211652_close_icon

Կասեցվել է Գյումրիում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count983 դիտում article-date 18:48 26-01-2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աննա Գրիգորյանին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի):

Պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ ապահովված չէ պարենային հումքի և սննդամթերքի խաչաձև աղտոտումը բացառող տեխնոլոգիական գործընթացը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն եղել նորոգ և բարվոք վիճակում, արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, հատակը, պատերը և առաստաղը պատրաստված չեն եղել լվացվող նյութերից, չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան: 

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր