4600 դիտում
10:13 30-03-2018
Ապրիլի 9-ին ընդառաջ. գերատեսչություններում ակտիվ փոխատեղումներ են կատարվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 9-ին, երբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի Սահմանադրությունը, և փոփոխություններ կարվեն կառավարության կառուցվածքում, պատրաստվում են ամենայն մանրամասնությամբ:
Գերատեսչություններում այժմ գույքերի ակտիվ փոխատեղումներ են կատարվում: Ինչպես հայտնի է` ապրիլի 9-ից այլևս չի գործելու Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, այդ ոլորտը համակարգելու է փոխվարչապետներից մեկը: Եվ ահա երեկ կառավարության նիստում գործադիրը որոշում կայացրեց նախարարության աշխատակազմին ամրացված 38,7 մլն ՀՀ դրամ արժեքով միջոցները հետ վերցնել և տալ կառավարության աշխատակազմին:
Մեկ այլ որոշմամբ էլ նախագահի աշխատակազմի հաշվեկշռից հանված շարժական գույքը` տրանսպորտային միջոցներ, համակարգիչներ և այլն, տրվեցին ՀՀ կառավարության աշխատակազմին: Իսկ կառավարության աշխատակազմին ամրացված տրանսպորտային որոշ միջոցներ էլ կամրակցվեն ՀՀ նախագահի աշխատակազմին և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11520 դիտում
09:24 02-06-2018
Արտահերթ ընտրություններն այս տարեվերջից տեղափոխվում են հաջորդ տարվա հունիս. «Ժամանակ»
16727 դիտում
11:13 12-01-2019
2019թ. թանկացումների 3 ալիք է սպասվում․ առաջին ալիքն արդեն ընթացքի մեջ է․ «168 ժամ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»