211652_close_icon
views-count11523 դիտում article-date 09:24 02-06-2018

Ար­տահերթ ընտրություններն այս տարեվերջից տեղափոխ­վում են հաջորդ տարվա հունիս. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկինում խոսելով արտա­հերթ խորհրդարանական ընտ­րությունների անցկացման ժամկետների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտա­րարել էր, որ դրանք կարող են անցկացվել մինչև այս տարվա վերջ: Մինչդեռ երեկ կառավարության նիստում քննարկված կառավարության ծրագրում նախանշված է արտահերթ ընտրությունների անցկացման նոր ժամկետ: Արտահերթ խորհրդարանական ընտրու­թյուններն անհրաժեշտ է անց­կացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում, ասվում է կառավարության ծրագրում: Իսկ սա նշանակում է, որ ար­տահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը այս տարեվերջից տեղափոխ­վում է մինչև հաջորդ տարվա հունիս»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր