211652_close_icon
views-count6345 դիտում article-date 15:25 30-03-2018

Հայ մասնագետների մշակած «Գալակտիկա» համակարգը ֆիքսում է Հայաստանի և հարևանների տարածքներում թռչող բոլոր օբյեկտները

Հայ մասնագետների նախագծած «Գալակտիկա» համակարգը Հայաստանի հակաօդային պաշտպանության կարևոր գործիքներից է: Այն իրենից ներկայացնում է էկրան, որի վրա արտապատկերվում է Հայաստանի և հարևանների տարածքում օդային իրադրությունն իրական ժամանակում`տարբեր կայաններից ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում: Էկրանի վրա կանաչ կետերով պատկերվում են թռչող օբյեկտները` քաղաքացիական, ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ընդհուպ մինչև անօդաչու թռչող սարքեր, կապույտներով և կարմիրներով` օդանավակայանները: «[url=https://armenpress.am/arm/news/928217.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ռադիոլոկացիոն վաշտի հրամանատար Արամ Սարդարյանը նշեց, որ «Գալակտիկայի» միջոցով իրենք հնարավորություն են ստանում տիրապետելու օդային իրադրությանն ու գնահատելու, թե տվյալ պահին որտեղ ու ինչ քանակությամբ նշանակետեր կան և որ ուղղություններով են դրանք շարժվում: «Այստեղից ստացված տեղեկությունն ազդարարվում է հակաօդային պաշտպանությամբ զբաղվող բոլոր զորամասերին և արտապատկերվում բոլորի մոտ պլանշետների վրա, որպեսզի տեղի հերթապահներն ամբողջությամբ տիրապետեն օդային իրադրությանը»,-ասաց զինծառայողը: Անդրադառնալով հարցին, թե ինչպես են տարբերակում մեր երկրի սահմաններում հայտնվող վտանգավոր օբյեկտները`Արամ Սարդարյանը ասաց. «Գոյություն ունեն հատուկ սահմանված հեռավորություններ, որից ավելի, եթե մոտենում է չհայտավորված նշանակետը, բոլոր հերթապահ ուժերին բերում ենք բարձր պատրաստվածության, որ կարողանան հետևել տվյալ նշանակետին: Նշանակետերի մեծ մասն ի սկզբանե հայտավորված է լինում. դրանք քաղաքացիական ինքնաթիռներ են, ուսումնական թռիչքներ իրականացնող օդային օբյեկտներ, որոնց շարժվելու հետագծի վերաբերյալ մենք տեղեկացված ենք»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/928217.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր