1439 դիտում
16:25 30-03-2018
Փաստաբանները ստացել են HELP ծրագրի ավարտական հավաստագրեր
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչ Տիգրան Կարապետյանի հետ համատեղ ավարտական հավաստագրեր է հանձնել 2017 թվականի աշնանը մեկնարկած «Ընտանեկան իրավունքը և մարդու իրավունքները։ Երեխաների և մեծահասակների իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները» ծրագրով վերապատրաստված փաստաբաններին:
Վերապատրաստումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի, Ռուսաստանի
Դաշնության փաստաբանների պալատի և Եվրոպայի խորհրդի HELP (Իրավունքի ոլորտի մասնագետների ուսուցում մարդու իրավունքների վերաբերյալ) ծրագրի հետ համագործակցության շրջանակներում: Դասընթացի նպատակն էր ընտանեկան իրավունքի վերաբերյալ ներպետական և միջազգային պրակտիկայի համատեղ քննարկումը, դերաբաշխման միջոցով ՀՀ և ՌԴ փաստաբաններին միևնույն խնդրահարույց դատական պրակտիկային անմիջական մասնակից դարձնելը և ուսումնական հարթակում երեխայի լավագույն շահի պաշտպանության համար ստեղծված մարզող դատախաղին մասնակցելը:
Նախագծի իրագործումը հնարավոր է դարձել Փաստաբանական գործունեության հիմնարար սկզբունքների վերաբերյալ 2016թ. մայիսի 19-ին ստորագրված խարտիային հայկական և ռուսական փաստաբանության մասնակցության շնորհիվ:
Վերապատրաստման հեռավար դասընթացը զուգահեռաբար ընթանացել է նաև Ռուսաստանի Դաշնությունում և երկու երկրի 30 փաստաբան տեսակապի միջոցով իրական ժամանակահատվածում համատեղ իրավական վարժանքների են մասնակցել:
Միջոցառմանը մասնակցել է Եվրոպայի Խորհրդի HELP ծրագրի համակարգող Անաստասիա Շադարովան:
Նմանատիպ նյութեր
2891 դիտում
19:00 08-12-2017
ՔՀԿ ներկայացուցիչներին հանձնվեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի ավարտական հավաստագրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1635 դիտում
22:07 26-07-2019
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մասնակիցները հավաստագրեր են ստացել
Այս բաժնից
676 դիտում
18:58 15-11-2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին
691 դիտում
18:45 15-11-2024
Կներկայացվի արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար
592 դիտում
18:43 15-11-2024
Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր