Հայաստանը գլխավորել է հակասեմականություն ունեցող երկրների ցանկը
Աշխարհի տարբեր երկրներում հանրային կարծիքի հետազոտմամբ զբաղվող ամերիկյան [url=http://www.pewresearch.org/fact-tank/2018/03/28/most-poles-accept-jews-as-fellow-citizens-and-neighbors-but-a-minority-do-not/ft_18-03-26_polandholocaustlaws_map/]Pew Research Center[/url] վերլուծական կենտրոնը հրապարակել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում հակասեմականության մակարդակը պարզելու նպատակով անցկացված սոցհարցման արդյունքները:
Համաձայն դրանց՝ հակասեմականության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Հայաստանում՝ 32%: Այնուհետև հակասեմական բարձր մակարդակի առումով հաջորդում են Լիտվան (23%) ու Ռումինիան (22%):
Մինչդեռ Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմել է 14%, Վրաստանում հրեաների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք է հայտնել հարցվածների 13%-ը:
Սոցհարցման արդյունքում նաև պարզվել է, որ ուղղափառ քրիստոնյաների 17 և կաթոլիկների 16%-ը չի ցանկանում ապրել հրեաների հարևանությամբ:
Բացի այդ, նշվում է, որ յուրաքանչյուր 5 հարցվածից մեկն ասել է, որ չէր ցանկանա իր երկրում տեսնել քաղաքացիություն ստացած հրեաների:
[img]http://st0.shamshyan.com/editor/0298951001522424656403646.png[/img]