30489 դիտում
10:07 31-03-2018
Համաձայնագիր պետք չէ. ՌԴ ռազմական ոստիկանները արդեն «զբոսնում են» Գյումրիում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայման իրավական հիմքերի շուրջ անորոշությունները գնալով ավելի են խորանում, իսկ ռուսական ՌՈ ծառայողները արդեն շրջում են Գյումրիի փողոցներում:
Այսօր մեր տեսախցիկը ֆիքսել է այդ «զբոսանքը»: Օրվա ընթացքում ՀԺ-ի լրագրողը փորձել է պատկան մարմիններից ճշտել՝ տեղյա՞կ են այդ մասին և արդյո՞ք ռուսական կողմի հետ որևէ փաստաթուղթ արդեն ստորագրվել է ՀՀ-ում ՌԴ ռազմական ոստիկանության տեղակայման համար:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի պնդմամբ՝ ռուսական ՌՈ-ի տեղակայումը ՀՀ-ում պետք է սահմանվի երկկողմ համաձայնագրով, իսկ ՀՀ կառավարությունում համոզված են, որ նման համաձայնագիր պետք չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1860 դիտում
17:00 19-06-2015
Հսկա կրիան զբոսնում է Տոկիոյի փողոցներում
19170 դիտում
22:35 08-05-2019
Բոլոր հարցերը՝ Երևանում. Սերժ Սարգսյանը զբոսնում էր Ստեփանակերտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
57638 դիտում
23:28 14-06-2019
«Իմ տերիտորիայում ա, պահում եմ». Երևանի փողոցներում առյուծ է զբոսնում
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1105 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
757 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»