Սերգեյ Մավրոդիին արգելել են թաղել ընտանեկան գերեզմանոցում
«MMM» ֆինանսական բուրգի հիմնադիր Սերգեյ Մավրոդիին հուղարկավորել են փակ դագաղով:
Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Մոսկվայում: Դրան մասնակցել են միայն գործարարի մտերիմներն ու ազգականները:
Ավելի վաղ նշվել էր, որ Մավրոդիի դին վերցնելու համար դիահերձարան է եկել նրա նախկին կինը: Գործարարի եղբայրը արգելել էր նրան թաղել Խովանսկիիում գտնվող ընտանեկան գերեզմանոցում՝ ծնողների կողքին:
Սերգեյ Մավրոդին սրտի ինֆարկտից մահացել էր մարտի 26-ին՝ 63 տարեկան հասակում: Նրան գտել էին կեսգիշերին՝ Մոսկվայի ավտոբուսի կանգառներից մեկում, շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ վախճանվել էր:
Ըստ տարբեր տեղեկությունների, Մավրոդին խոց ուներ, տառապում էր աթերոսկլերոզով և այլ քրոնիկ հիվանդություններով, որոնք մասամբ հարբեցողության արդյունք էին: