211652_close_icon
views-count12175 դիտում article-date 11:25 01-04-2018

Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեևը հայտարարել է ինքնակամ հրաժարականի մասին

Ռուսաստանի Դաշնության Կեմերովո նահանգի նահանգապետ Աման Տուլեևը մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ուենցած ողբերգական հրդեհի դեպքից հետո հայտարարել է ինքնակամ հրաժարականի մասին, գրում է RBC-ն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է Կեմերովոյի շրջանի նահանգապետ Աման Տուլեևի վաղաժամկետ հրաժարականը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Երկրի ղեկավարը Կեմերովոյի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել շրջանի փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլյովին: Հիշեցնենք, որ 73-ամյա Տուլեևը, ով քաղաքականությամբ է զբաղվում 1980-ական թվականներից, նահանգապետի պաշտոնում է ծառայել 1997թ. ի վեր: Այս պաշտոնում նա վերընտրվել է 4 անգամ: Նրա պաշտոնավարման ընթացիկ ժամկետը լրանում էր 2020թ.-ին:

Նմանատիպ նյութեր