Գերմանիայի արտգործնախարար. Մենք Ռուսաստանի կարիքն ունենք՝ միջազգային կարգ ու կանոնի համար
Արևմուտքը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսությանը և նրա կարիքն ունի որպես կարևոր գործընկեր, չնայած դիվանագետների երկկողմանի արտաքսմանը, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մասը:
Վերջինիս խոսքերով, վերջին տարիներին «Ռուսաստանի գործողությունների պատճառով մեծապես տուժել է վստահությունը»: Սակայն Արևմուտքը նախկինի պես Մոսկվայի կարիքն ունի որպես գործընկեր՝ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, զինաթափման հարցերի համար, ինչպես նաև որպես «միջազգային կարգ ու կանոնի կարևոր հենարան»:
«Այդ իսկ պատճառով մենք բաց ենք երկխոսության համար և հույս ունենք, որ մեզ կհաջողվի աստիճանաբար վերականգնել վստահությունը, եթե Ռուսաստանն էլ իր կողմից է պատրաստ դրան», հայտնել է Մասը:
Նա նաև ընդգծել է, որ Եվրամիության երկրների արձագանքը բրիտանական Սոլսբերիի միջադեպի և Սկրիպալի թունավորմանը ճիշտ էր, քանի որ այն պետք է դառնա համախմբվածության ազդանշան: