211652_close_icon
views-count6041 դիտում article-date 14:05 02-04-2018

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կարողությունը գրեթե 1 մլն դոլար Է

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի անձնական կարողությունը գնահատվել է 104 մլն իեն (մոտ 980 հազար դոլար): Այդ մասին ասված է խորհրդարանի ստորին պալատի՝ իր պատգամավորների ունեցվածքի վերաբերյալ ապրիլի 2-ին տարածված պաշտոնական զեկույցում, հայտնում է Tass գործակալությունը։ NHK հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ վարչապետի ունեցվածքում ներառված են բանկերում ունեցած ավանդները, անշարժ գույքը, արժաթղթերը: Աբեն, որը գլխավորում է կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, կարողության չափով գերազանցում է մյուս այն կուսակցությունների առաջնորդներին, որոնք ներկայացված են խորհրդարանում: Ընդհանուր առմամբ Ճապոնիայի խորհրդարանի՝ հանգուցային ստորին պալատի պատգամավորի միջին կարողությունն այժմ կազմում Է 30 մլն իենից (282 հազար դոլար) փոքր-ինչ պակաս:

Նմանատիպ նյութեր