211652_close_icon
views-count918 դիտում article-date 11:33 22-07-2022

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, սպասվում է օտարերկրյա առաջնորդների ներկայությունը, տեղեկացրել է AFP-ն։

Արարողությունը տեղի կունենա Տոկիոյի Nippon Budokan մեծ սրահում, որտեղ կայացել են համերգներ եւ մարզական միջոցառումներ, այն օգտագործվել է Ճապոնիայի նախկին վարչապետի պետական թաղման արարողության համար 1967թ.։

Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Հիրոկաձու Մացունոն ասել է, որ Աբեի կարիերան որպես վարչապետի բոլորից երկարն է, նրա ձեռքբերումներն ու կապերն օտարերկրյա ղեկավարների հետ պետական թաղումը տեղին են դարձնում։ «Մենք կընդունենք նաեւ օտարերկրյա բարձրաստիճան անձանց այն երկրներից, որոնց հետ դիվանագիտական հարաբերություններ ունենք, եւ որոնց կտեղեկացնենք մանրամասների մասին»,- ավելացրել է նա։

Աբեն սպանվել էր հուլիսի 8-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ, Նարա արեւմտյան քաղաքում։ Նրան սպանել է Տեցույա Յամագամին, որը կալանավորվել է։ Նա սպանել է Աբեին, որովհետեւ նախկին վարչապետը կապված է եղել Միավորման եկեղեցու հետ։ Տեղեկացվել է, որ Յամագամիի մայրը մեծ նվիրատվություններ է արել այդ եկեղեցուն, եւ որդին մեղադրել է նրան ընտանիքի ֆինանսական դժվարությունների մեջ։

Աբեի ոչ մեծ հուղարկավորությունը տեղի է ունեցել Տոկիոյի տաճարում, հազարավոր մարդիկ ծաղիկներ են բերել եւ հարգանքի տուրք մատուցել։

Սեպտեմբերյան արարողությունը հետպատերազմյան Ճապոնիայում կլինի նախկին վարչապետի երկրորդ պետական թաղումը՝ Սիգերու Յոսիդայի թաղումից հետո, որը երկիրը ղեկավարել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Աբեն Ճապոնիայի ամենահայտնի քաղաքական գործիչն էր, որը կարեւոր տեղ էր պահպանել հասարակական կյանքում անգամ 2020թ. առողջական խնդիրների պատճառով պաշտոնից հեռանալուց հետո։

Նմանատիպ նյութեր