211652_close_icon
views-count3222 դիտում article-date 09:13 03-04-2018

Հայաստան գործուղված նախարարների համար պորտֆելից ազատվելը ձեռնտու է. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ այս օրերին քաղաքական կուլիսներում լայնորեն շրջանառվում է, թե նախարարներից ովքեր ապրիլին սպասվելիք վարչապետի փոփոխությունից հետո կպահպանեն պորտֆելները, իսկ ովքեր՝ ոչ, գործող նախարարներից շատերն անտարբեր են այդ խոսակցությունների նկատմամբ: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ հիմնականում Հայաստան գործուղված նախարարների մեծ մասը շրջապատում շարունակում են դժգոհել իրենց պաշտոններից: Խնդիրն այն է, որ բիզնես ոլորտից եկած նախարարներն իրենց ավելի անկաշկանդ էին զգում ու ավելի մեծ շահույթ ստանում, երբ արտասահմանում անթաքույց զբաղվում էին իրենց գործով: Մինչդեռ հիմա, գտնվելով հանրության, իշխանության, ընդդիմության ու լրագրողների խոշորացույցի ներքո՝ չեն կարողանում ոչ իրենց բիզնեսը ծաղկեցնել, ոչ էլ գումար հետ գցել վաղվա օրվա համար: Ուստի նախարարկան պորտֆելից ազատվելը նրանց համար ավելի քան ձեռնտու է դարձել, միայն թե նրանց այդքան հեշտ չեն ճանապարհի այնտեղ, որտեղից եկել են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր