211652_close_icon
views-count5283 դիտում article-date 14:52 03-04-2018

Իրանում թեյարաններից մեկում բռնկված հրդեհը 10 մարդու կյանք է խլել

Իրանի հարավ-արևմտյան Խուզիստանի նահանգի Ահվազ քաղաքում գործող թեյարաններից մեկում հնչած պայթյունի ու դրան հետևած հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես նշում է Tasnim գործակալությունը, տեղի է ունեցել ուժգին պայթյուն, ինչին էլ հաջորդել է հրդեհը։ Նախնական տվյալների համաձայն՝ պայթել են սրճարանի խոհանոցում գտնվող գազաբալոններ։ Պայթյունի հետևանքով 40-ից ավելի մարդիկ են արգելափակվել շինության մեջ։ Րոպեների ընթացքում դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներին հաջողվել է դուրս բերել մարդկանց շինությունից և փրկել նրանց կյանքը։ The Sun-ի փոխանցմամբ՝ ոստիկանները ձերբակալել են կասկածյալին, ով, պարզվել է, սրճարանի նախկին աշխատակից է։ Վերջինիս աշխատանքից հեռացրել էին, ինչից էլ դժգոհ լինելով՝ որոշել է վրեժ լուծել և բենզինի միջոցով պայթյուն է կազմակերպել։

Նմանատիպ նյութեր